Իրանը և «Հեզբոլլահը» դատապարտում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները Եմենում «հութիների» վրա
Իրանը և «Հեզբոլլահը» դատապարտում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները Եմենում «հութիների» վրա

Իրանը և «Հեզբոլլահը» դատապարտում են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումները Եմենում հութիների թիրախների վրա։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Եմենի վրա հարձակումներն անվանել է «Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության բացահայտ խախտում։  Բացի այդ, նախարարության խոսնակը հայտարարել է, որ հարձակումները կարող են բերել միայն տարածաշրջանում անկայունություն հրահրելու արդյունք։

Միևնույն ժամանակ, Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» զինված խմբավորումը հայտարարել է, որ այդ հարձակումները հաստատում են Գազայում ԱՄՆ-ի կողմից իրականացվող գործողությունների գործընկերությունը։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը հարձակումներ են սկսել Եմենում «հութիների» օբյեկտների վրա։ Լրատվամիջոցների հետ զրույցում ամերիկացի պաշտոնյան նշել է, որ հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ հարվածները «անհրաժեշտ են և համաչափ»: