Իրանը դատապարտում է ԱՄՆ ռազմական գործողությունը Վենեսուելայում՝ այն անվանելով պետական ահաբեկչություն
Իրանը դատապարտում է ԱՄՆ ռազմական գործողությունը Վենեսուելայում՝ այն անվանելով պետական ահաբեկչություն։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր վենեսուելացի գործընկեր Իվան Գիլ Պինտոյի հետ։
Աբբաս Արաղչին ԱՄՆ գործողությունները անվանել է Վենեսուելայի ինքնիշխանության և նրա ժողովրդի ազգային կամքի ակնհայտ խախտում։ Արաղչիի խոսքով՝ նա ևս մեկ անգամ հաստատում է Իրանի Իսլամական Հանրապետության ամուր աջակցությունը Վենեսուելայի ժողովրդին և նրա ընտրված կառավարությանը։
Իր հերթին, Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը երախտագիտություն հայտնեց Իրանի սկզբունքային դիրքորոշման և Վենեսուելայի հետ համերաշխության հայտարարության համար: Իվան Գիլ Պինտոն նշեց, որ Վենեսուելայի ժողովուրդն ու կառավարությունը վճռականորեն տրամադրված են պաշտպանել իրենց ազգային ինքնիշխանությունը և ինքնորոշման իրավունքը՝ ԱՄՆ-ի անօրինական և ահաբեկող քաղաքականության դեմ: