Իրանը Դամասկոսի մոտ նոր ռազմակայան է հիմնել. Fox News

15:24, 28.02.2018

Իրանը նոր մշտական ռազմակայան է ստեղծել Սիրիայում, որտեղ գտնվում են հրթիռներ պահելու համար նախատեսված ենթակառուցվածքները: Այս մասին հայտնում է Fox News ամերիկյան հեռուստաալիքի կայքը:

Արևմտյան հետախուզական աղբյուրների վարկածով՝ օբյեկտը գտնվում է Դամասկոսից 12 կմ հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: Կայքում զետեղված են արբանյակային լուսանկարներ։ Ըստ հեռուստաալիքի՝ ռազմակայանը վերահսկում են Իսլամական հեղափոխության պահակազորի «Ալ Քուդս» հատուկ ուժերը:

Հրապարակման մեջ ասվում է, որ անցյալ տարի արբանյակների օգնությամբ իրանական մեկ այլ ռազմակայան էր հայտնաբերվել Դամասկոսից հարավ։ Այն իբրև թե ոչնչացվել է իսրայելական ուժերի հրթիռային հարվածով:

Նմանատիպ