Իրանը ԱՄՆ֊ի զինված ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն
Իրանը ԱՄՆ֊ի զինված ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն

Իրանը ԱՄՆ֊ի զինված ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն։

Համապատասխան օրինագիծը Իրանի խորհրդարանը հաստատել է միաձայն և այն տարածվում է բոլոր ամերիկացի զինվորականների, պենտագոնի աշխատակիցների և այն անձանց վրա, ովքեր առընչություն ունեն իրանցի գեներալ Սոլեյմանի սպանությանը։

Իրանի խորհրդարանի որոշմամբ, ԱՄՆ֊ի զինված ուժերին սատարում, այդ թվում ֆինանսական և լոգիստիկ, կհամարվի Սոլեյմանի դեմ կազմակերպված հարձակմանը մասնակցություն։

Իրանի խորհրդարանը այսօր աջակցել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բյուջեն ավելացնել 200 միլիոն եվրոյով։