Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի հուղարկավորությունը հետաձգվել է

ԱՄՆ-ի կողմից լիկվիդացված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի հուղարկավորությունը հետաձգվել է: Իրանի իշխանությունը դրա պատճառ է անվանել սգո արարողությանը եկած մարդկանց հոծ բազմոթյունը:

Բացի այդ, Սոլեյմանի հրաժեշտի արարողությանը հրմշտկոցի ժամանակ զոհվել է 35 և տուժել 48 մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել գեներալի հայրենի Քերմանի շրջանում, որտեղ ընթանում էր արարողությունը:

Թեհրանում, սգո արարողակարգին ներկա է գտնվել մեկ միլիոն մարդ:

Գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանել են հունվարի 3-ին: