Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանի որոշ հատվածներում ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգեր՝ ենթադրյալ թշնամական թիրախի հայտնաբերումից հետո

23:29, 23.04.2026

Կասկածելի թշնամական թիրախի հայտնաբերումից հետո, Իրանի մայրաքաղաք Թեհրանի որոշ հատվածներում ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, հաղորդում են իրանական «Մեհր» և «Նուր Նյուզ» լրատվական գործակալությունները։

Նրանց խոսքով՝ համակարգերի ակտիվացումը կատարվել է սպառնալիքին արձագանքելու և հրթիռային հարձակումը չեզոքացնելու համար։

Իրանի պետական ​​«ԻՐՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օդային հարձակման սիրենայի ձայնը լսվում է Թեհրանի ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան հատվածներում։

Բացի այդ, BBC-ն գրում է, որ Թեհրանում ապրող մի քանի մարդիկ իրենց ասել են, որ իբր լսել են հակաօդային պաշտպանության համակարգերի ձայնը։

Նմանատիպ