Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել Օմանի ծովում գտնվող ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել Օմանի ծովում գտնվող ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան ռազմանավերը ստիպված են եղել լքել տարածքը։
Նախազգուշական կրակոցների ժամանակ իրանցի զինվորականները օգտագործել են թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Իրանական բանակը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունը «ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից առևտրային նավերի և նավթատարների խափանումների և առևանգումների դեմ պայքարին ուղղված շարունակական արշավի մի մասն է»։
«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի «Քադեր» հրթիռի և նոր «Շահիդ Դանա» անօդաչու թռչող սարքերի նախազգուշական կրակոցներից հետո, DDG-103 և DDG-8 ռազմանավերը Օմանի ծովից դուրս են եկել դեպի Հնդկական օվկիանոս», – ասվում է հայտարարության մեջ։
Իրանի ռազմածովային ուժերը նաև հայտնել են, որ USS Tripoli դեսանտային ուղղաթիռակիրը նույնպես ստիպված է եղել լքել Օմանի ծովը։