Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել

11:31, 09.07.2026

Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել։ Կան նաև վիրավորներ։

Միևնույն ժամանակ, Իրանի բանակի հայտարարության համաձայն՝ իրենք անօդաչու թռչող սարքերով ռմբակոծել են Քուվեյթում, Քաթարում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։ Նրանց պարզաբանմամբ՝ հարձակումն իրականացվել է քիչ առաջ և հանդիսանում էր «տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա հարձակումների շարունակությունը»։

Ի գիտություն՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից նշում են, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ափամերձ գոտու երկայնքով գտնվող 90 ռազմական թիրախների։

Նմանատիպ