Իրանական լրատվամիջոցներ. Իսրայելական հետախուզական ծառայության հետ համագործակցելու մեղադրանքով Իրանում մեկ անձ մահապատժի է ենթարկվել
Իրանում մահապատժի է ենթարկվել մի տղամարդ՝ իսրայելական հետախուզության ծառայության հետ համագործակցելու մեղադրանքով։ Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Մոհսեն Լանգառնեշին աջակցել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գնդապետ Սայադ Խոդայիի սպանությանը՝ տրամադրելով օպերատիվ և տեխնիկական աջակցություն։
Նույն աղբյուրների համաձայն՝ Մոհսեն Լանգառնեշին «Մոսադը» վարձել է 2020 թվականի հոկտեմբերին, և իր առաջին գործողությունը նա իրականացրել է 2021 թվականի հունվարին՝ մի շարք վերապատրաստումների անցնելուց հետո։
Շաբաթվա սկզբին Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին Իսրայելին մեղադրել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները ձախողելու փորձի մեջ։