Իրանական լրատվամիջոցներ. Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում
Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ծովային անվտանգության գոտի» անվանումով զորավարժություններին կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ռազմածովային ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը։
Զորավարժությունների շարքը սկսվել է 2019 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի նախաձեռնությամբ։ Մինչ օրս անցկացվել է յոթ նմանատիպ զորավարժություն։