Իրանական բանակ. Իսրայելի Սիոնիստական ռեժիմի հարձակումը ետ մղելու ժամանակ զոհվել են մեր երկու մարտիկ
Իրանի բանակը հայտնում է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է իր երկու զինվոր։
Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հիմնվելով բանակի հայտարարության վրա։
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հանցավոր Սիոնիստական ռեժիմի հարձակումը հետ մղելիս երկու մարտիկ է զոհել՝ պաշտպանելով Իրանի անվտանգությունը, ժողովրդին և շահերը»,- ասվում է իրանական բանակի հայտարարության մեջ։
Ի գիտություն, Իսրայելը հոկտեմբերի 26-ին հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Թեհրանն ասել է, որ իսրայելական հարվածը «սահմանափակ վնաս է հասցրել»։
Ամերիկյան «Աքսիոս»-ի հրատարակության տեղեկություններով՝ Իսրայելը երրորդ երկրների օգնությամբ զգուշացրել է Իրանին Իսլամական Հանրապետության վրա ծրագրվող հարձակման մասին և Իրանից պահանջել ձեռնպահ մնալ պատասխան գործողություններից։ Հակառակ դեպքում Իսրայելը սպառնաց Իրանին էլ ավելի ուժեղ հարվածով։