Իրակլի Զարքուա. Մենք ոչ մեկին թույլ չենք տա արգելափակել խոսնակին, սեղանի վրա թռչկոտել ու ոտաբոբիկ վազել
Իրակլի Զարքուա. Մենք ոչ մեկին թույլ չենք տա արգելափակել խոսնակին, սեղանի վրա թռչկոտել ու ոտաբոբիկ վազել

Մենք ոչ մեկին թույլ չենք տա արգելափակել խոսնակին, սեղանի վրա թռչկոտել ու ոտաբոբիկ վազել, – ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Զարքուան:

Նրա խոսքով, խորհրդարանում գործընկերներին բռնության չեն ենթարկում, և նրանց իրավունքները չեն սահմանափակվում:

«Թինա Բոկուչավան փորձեց արգելափակել խոսնակին ու պաստառով վազեց նախագահի մոտ: Ինչո՞ւ: Ինչի՞ համար է պետք այս դրամատիզացումը: Ի վերջո, յուրաքանչյուրին հնարավորություն էր տրված դուրս գալ՝ մերթ պաստառներ թափ տալով, մերթ գոռալով: Ձեզ ինչ-որ մեկը խանգարե՞լ է: Ոչ, բայց երբ անցնում ես սահմանը, այդ ժամանակ կարգադրիչները քիչ էին, նրանք չէին կարող դիմակայել: Մենք ոչ մեկին թույլ չենք տա արգելափակել խոսնակին, սեղանի վրա թռչկոտել ու ոտաբոբիկ վազել: Սա ճիշտ և արդարացված չէ: Դա իրենց գործընկերներին ևս դուր չեկավ: Ես կասկածում եմ, որ արդեն արշավ կա, որ մեզ ինչ-որ բանում մեղադրեն: Ասես խորհրդարանում նրանց իրավունքները սահմանափակվում են, և մենք բռնանում ենք մեր գործընկերներին: Նրանք փորձում են այդպես փաթեթավորվել: Կլինի խորհուրդ, թե մեկ այլ բան, այո, պարոն, մենք պատրաստ ենք խոսել: Ես կկրկնեմ այն, ինչ հիմա եմ ասում, փաստերն ապացուցում են դա», – ասաց Իրակլի Զարքուան: