Իրակլի Զարքուա. Մենք ընդունել ենք կենսաթոշակառուների շահերին ավելի հարմարեցված պայմաններ, իմ պահանջն էր, որ Ազգային բանկը թեժ գիծ ստեղծի նրանց համար, խախտումների դեպքում «Լիբերթի Բանկի» նկատմամբ կլինեն պատժամիջոցներ
«Վրացական երազանք»-ի անդամ Իրակլի Զարքուան արձագանքում է կենսաթոշակային վարկերի տոկոսադրույքի նվազեցմանը: Իրակլի Զարքուայի խոսքով, խորհրդարան մտնելուց ի վեր իր նախաձեռնությունն էր կենսաթոշակային վարկի պայմաններն ավելի ճկուն ու ընդունելի դարձնել թոշակառուների համար։
«Սա ինձ հպարտություն պատճառող բաներից մեկն է։ Խորհրդարան մտնելու առաջին իսկ օրվանից ես նախաձեռնություն ունեի կենսաթոշակային վարկի պայմաններն ավելի ճկուն ու ընդունելի դարձնել մեր թոշակառուների համար։ Դրա համար վարչապետի հանձնարարականով ստեղծվեց կառավարական հանձնաժողով, որտեղ մեզ միացավ ընդդիմությունը, և մենք համատեղ մշակեցինք պայմանները, ըստ որի թոշակառուների համար կենսաթոշակային վարկի վերին շեմը կլինի առավելագույնը 26 տոկոս։ Մինչ այժմ այն կազմում էր շուրջ 36% և ավելի։ Հետեւաբար, կարծում եմ, որ շատ ավելի լավ կլինի, քան նախկինում էր։
Անձամբ իմ պահանջն էր, որ Ազգային բանկը թեժ գիծ ստեղծի թոշակառուների համար։ Եթե թոշակառուն հիմնավոր կասկածներ ունի, կարող է զանգահարել թեժ գիծ, և կներգրավվի Ազգային բանկի իրավասու ներկայացուցիչը։ Եթե որևէ սխալ կամ անառողջ գործընթաց լինի, «Լիբերթի Բանկի» նկատմամբ անմիջապես կկիրառվեն պատժամիջոցներ և տուգանքներ։
Մեր բեղմնավոր աշխատանքի արդյունքում ստացանք ավելի ճկուն պայմաններ, որոնք ավելի հարմարեցված են թոշակառուների շահերին։ 7 տարվա կտրվածքով կենսաթոշակային վարկի վերին շեմը լինելու է 26%, թեպետ ակնկալում եմ, որ այս տարի միջբանկային տոկոսադրույքը կնվազի և ոչ թե 26%, ըստ էության, բանկային վարկեր կտրամադրվեն թոշակառուներին էլ ավելի ցածր տոկոսով»,- ասաց Իրակլի Զարկվան։