Իրակլի Զարքուա. Կալաձեն թիմի առաջատար դեմքն է և մնում է թիմում, մենք միասին աշխատում ենք հաղթահարել առկա մարտահրավերները
Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Զարքուայի խոսքով, Կախա Կալաձեն «Վրացական երազանք» թիմի առաջատար դեմքն է և մնում է թիմում:
Այս մեկնաբանությամբ Զարքուան արձագանքեց երեկ Կալաձեի հայտարարությանը փոխզիջումների վերաբերյալ և պատասխանեց լրագրողների այն հարցին, թե «արդյոք Կալաձեն լքում է Վրացական երազանքը»:
Ըստ Զարքուայի՝ բոլորը խոսում են փոխզիջումների մասին:
«Ոչ միայն պարոն Կալաձեն, բոլորն են խոսում փոխզիջումների մասին: Երկխոսությունն այլընտրանք չունի: Լարվածությունը և խառնաշփոթը գիտեք, թե ում ձեռագիրն է: Կալաձեն թիմի առաջատարն է և մնում է թիմում: Մենք միասին կարձագանքենք մեր մարտահրավերներին», – ասաց Իրակլի Զարքուան:
Ինչ վերաբերում է Կախա Կալաձեի՝ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու լինելուն, ապա, ըստ Զարքուայի, քաղաքական խորհուրդը կհավաքվի այս հարցով:
«Քաղխորհուրդը որոշում է, թե ով կլինի, ով՝ ոչ: Գուցե ես լինեմ, ինչ գիտես», – հավելեց Իրակլի Զարքուան:
Իրակլի Զարքուայի խոսքով, «Վրացական երազանքի» թիմը համատեղ աշխատանք է տանում առկա մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:
«Վրացական երազանքը» վրացական պետության շահերի թիմի անդամ է: Մենք ամեն ինչ անում ենք մարտահրավերները հաղթահարելու համար: Մեր մարտահրավերը զբաղվածությունն է, տնտեսությունն ու պատվաստումը, մենք միասին աշխատում ենք որպես թիմ՝ ինչ-որ կերպ հաղթահարելու այդ մարտահրավերները», – ասաց Իրակլի Զարքուան: