Իրակլի Զարքուա. «Ազգային շարժումն» արժանի է, որ խորհրդարանի մուտքի մոտ «պուֆեր» տեղադրվեն
Իրակլի Զարքուա. «Ազգային շարժումն» արժանի է, որ խորհրդարանի մուտքի մոտ «պուֆեր» տեղադրվեն

«Ազգային շարժումն» արժանի է, «պուֆեր» տեղադրվեն խորհրդարանի մուտքի մոտ, – ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Զարքուան՝ «Ազգային շարժման» խորհրդարան մուտք գործելը մեկնաբանելիս:

Նա ասաց, որ այժմ նշված կուսակցության անդամները ստիպված կլինեն ամաչելով քայլել խորհրդարանում:

«Ինձ համար «Ազգային շարժումը» երբեք սկզբունքային չի եղել: Ստեղծվեց մի այնպիսի կուսակցություն, որն արդեն յոթ ամիս անում է այն, որ ինչ գործ ունենք մտնել այս կեղծված ընտրություններով ձևավորված խորհրդարան, պետք է «պուֆ» լինես՝ խորհրդարան մտնելու համար: Ես ներքևում ամոթի միջանցք պատրաստող երիտասարդներին խնդրում եմ ինչ-որ կերպ դադարեցնեն այդ ամենը, որևէ սրացումն անընդունելի է, բայց նրանք արժանի են մուտքի մոտ «պուֆեր» դնեն նրանց համար, ինչպես իրենք են իրենց անվանում:

Ճիշտ է, որ ներս են մտնում, ես ողջունում եմ, նրանք պետք է ներս մտնեն, 7 ամիս է, մենք խոսում ենք այդ մասին և ամբողջ Արևմուտքը ևս: Մարդիկ գիտեն, որ նրանք անսկզբունքային են, բայց մենք նրանց այդպես չենք դիմի, քանի դեռ հենց իրենք չեն պահանջել դա», – ասաց Զարքուան:

Նա ասաց, որ «Ազգային շարժումը» դեռ պետք է ստորագրի Շառլ Միշելի փաստաթուղթը, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու են նրանք մտնում խորհրդարան:

«Եթե նրանք չեն ստորագրոի, ապա ի՞նչ գործ ունեն խորհրդարանում»: Աշխատավարձի համար են եկե՞լ: Դրսում ավելի արդյունավետ էին գոռում: Այդ դեպքում ի՞նչ են ուզում այստեղ», – ասաց Զարքուան: