Իրակլի Զաքուա. Ես հիմք չունեմ լուրջ վերաբերվելու այսպես կոչվածին «տռոյկա»-ին  և նրանց հավակնությունները, կխաբեն իրար  և կցրվեն
Իրակլի Զաքուա. Ես հիմք չունեմ լուրջ վերաբերվելու այսպես կոչվածին «տռոյկա»-ին և նրանց հավակնությունները, կխաբեն իրար և կցրվեն

«Եթե ​​այս աղախինները ու կորած-կորցվածները միավորվելով կրկին փորձում են մոլորեցնել հանրությանը, ինչ կլիներ, եթե սատկածը սատկածի հետ ընկնի ինչ արդյունքի պիտի հասնի»- հայտնել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Զարքուան՝ «Դրոա» , «Շինարարաի Ռազմավարություն» և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունների հնարավոր միավորման մասին խոսելիս:

Զարքուայի խոսքով՝ նրանք խաբում են միմյանց կբաժանվեն:

«Ինչ վերաբերում է այսպես կոչված «տռոյկա»-ին Եթե ​​այս աղախինները ու կորած-կորցվածները միավորվելով կրկին փորձում են մոլորեցնել հանրությանը, ինչ կլիներ, եթե սատկածը սատկածի հետ ընկնի ինչ արդյունքի պիտի հասնի: Օրինակ՝ Վաշաձեն, որին բերման ենթարկեցին, կարծում եմ, ի վերջո, նա ու Պաատան մնացին։ Հիմա գիժ Ջաֆարան փորձում է ազատ աշխարհի առաջնորդ ձևանալ, հիշում եք երբ կուսակցություն հիմնեց ինչ հիմարություն էր արվում: Այնտեղից երևաց թե որքան անարդար ու ոչ ադեկվատ տեսակ է։ Երրորդը տիկինը Խոշթարիան է՝ ռուսական փողերով։ Չգիտեմ, միգուցե մենք հասարակության մեջ ունենք ռուսական կողմնորոշման որոշակի հետևորդներ, իսկ գուցե եթե հավաքվեն, այլապես ի՞նչ արդյունք պետք է տա մեզ այս «տռոյկա»-ն։ Եթե ​​մինչ այդ դրանք չփլուզվեն, տոկոսը դեռ կկազմի ընդհանուր 1-1,5%: Հետո…հնարավոր է մեկին խաբեն , այդ մեկը կլինի ինչ-որ
մեծահարուստ, որպեսզի ֆինանսավորեն ու գումար շորթեն: Ամենայն հավանականությամբ, սա սխեմա է և հավանաբար կրկին Կեզերաշվիլին է։ Նա մոդայիկ է, ամեն ինչ ֆինանսավորում է, չեմ հասկանում, թե այս մարդուն ինչն է դառնացրել, կամ ինչ հետաքրքրություն ունի, երբ այստեղ է եղել ձայն չի հանել , հիմա էլ թալանված փողերով է ֆինանսավորում քաղաքականությունը, կարծում է ՝ կընտրվի: Նա պետք է պատասխան տա, թե ինչ գողացել է, ինչպես Սահակաշվիլին էր ստիպված եղել՝ տարիների ընթացքում կատարված հանցագործությունների համար պատսխան տալ ։ Ես պատճառ չունեմ լուրջ վերաբերվելու այսպես կոչված «տռոյկային» և նրանց հավակնությունները: Նրանք ստում են միմյանց՝ կբաժանվեն»,- ասել է Զարքուան։

Հարցին՝ ինչո՞ւ «Ազգային շարժումը» կողմնակից չէ ընդդիմադիրների միավորմանը, Զարքուան ասաց, որ բոլորի համար բացասական է «Ազգային շարժման» հետ կապված լինելը, նրա հետ գործընկերությունը:

«Ինչ-որ պահի «Ազգային շարժումը» երևի ճիշտ է։ «Ազգային շարժման» հետ կապված լինելը, նրա հետ գործակցությունը բացասական է բոլորի համար, մենք ասացինք, որ կհավաքվեն, կմտնեն խորհրդարան, հետո կցրվեն, և «Ազգային շարժումը» իրենց համար այլևս հետաքրքիր գործընկեր չի լինի։ Ի վերջո, NDI-ն «Ազգային շարժմանը» տվեց 6 կամ 7 տոկոս, նրանց վարկանիշն այսպես իջեցրին, իսկ դրանից հետո էլի շատ անախորժություններ, վեճեր ու առերեսումներ ապրեցին միմյանց հետ։ Նրանք այնքան են ամաչում, որ «Ազգային շարժման» անդամներն արդեն լքում են խորհրդարանը։ Տիկին Մամուլաշվիլին լքեց և՛ խորհրդարանը, և՛ «Ազգային շարժումը», քանի որ հասկացավ, որ այնտեղ անելիք չկա, և բաժանվեց։ Նրանց մեջ այդ երիտասարդ դեմքերը, որոնց բերել էին կուսակցություն, հիշու՞մ եք։ Նրանք էլ են բաժանվել, քանի որ խզում կա։ Ինձ՝ իշխող կուսակցության ներկայացուցիչիս, սա չի ուրախացնում, որովհետեւ մեզ համար կարևոր է հեղինակավոր ընդդիմություն ունենալը, բայց ո՞ւր է, նրանք ո՛չ հեղինակություն ունեն, ո՛չ խիղճ, ո՛չ պատիվ, ո՛չ էլ էլեկտորատ։ Նրանք ոչինչ չունեն։ Նրանք ստրուկներ են, նրանք միակն են, ովքեր հույսը դնում են Կեզերաշվիլիի փողերի վրա, բայց նրանք տեր են եղել, ինչ են բերելու և մինչև ե՞րբ են այդպիսին լինելու»,- ասաց Իրակլի Զարկվան։

Ընդդիմության ծրագրերի ֆոնին հանձնարարականների կատարման վերաբերյալ Զաքուան նշեց, որ իշխող կուսակցությունը կիրականացնի 12 կետից բաղկացած ծրագիրը։

«Մենք կանենք այն, ինչ պետք է անեինք։ Հնաձնարարականներից մեկն է նվազեցնել եռման ջերմաստիճանը և ապաբևեռացումը: Ի՞նչ են անում փոխարենը։ Այդ խենթ Ջափարան վազում է ու գծագրում, թե ոնց մտնի խորհրդարան։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ բևեռացումն այն է, ինչ մեզ՝ վրացական քաղաքականության պետք է։ Այսինքն, ընդհակառակը, նստում են միասին, նրանք, ովքեր ուզում են քաոս, անկարգություն, ովքեր ուզում են, որ վրացիները նորից կրակեն վրացիների վրա, նորից առճակատվեն՝ 90-ականներին։ Ինչու, որովհետև այդ վնասատուները կարծում են, որ այս կերպ իրենք իշխանության են գալու հեղափոխական սցենարով»,- ասաց Զարքուան։