Իրակլի Խմալաձեն ծանոթացել է կայարանի հրապարակին հարող տարածքում գտնվող այրված շուկայի իրավիճակին
Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեն տեղում ծանոթացել է կայարանի հրապարակին հարող այրված շուկայի իրավիճակին։
Իրակլի Խմալաձեն դիտել է հրդեհի հետևանքով ավերված խանութները և հանդիպել տեղում հավաքված վաճառականների հետ։
Հանդիպման ընթացքում որոշվել է, որ այս փուլում առաջնահերթ խնդիրն է վնասված կոնստրուկցիաների ապամոնտաժումը և տարածքի կարգավորումը, ինչը կապահովի քաղաքապետարանը։
Այսօր ևս պլանավորվել է հանդիպում Թբիլիսիի քաղաքապետարանում, որի ընթացքում վաճառականները փոխքաղաքապետին կներկայացնեն տեղեկատվություն տուժածների թվի, վնասի ենթադրյալ չափի և այլ մանրամասների վերաբերյալ։
Երկու օր առաջ կայարանի հրապարակին կից շուկայում հրդեհից տուժածներին Իրակլի Խմալաձեն երեկ ևս հանդիպել էր։ Հանդիպման ընթացքում փոխքաղաքապետը հայտնել էր պատրաստակամություն, որ քաղաքապետարանը պատրաստ է բարի կամք ցուցաբերել և տուժածներին որոշ ձևով աջակցել։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։