Իրակլի Թոփաձեն հայտարարում է, որ իրեն հայտնի չէ, թե ով է վիրավորել իր որդուն
Իրակլի Թոփաձեն հայտարարում է, որ իրեն հայտնի չէ, թե ով է վիրավորել իր որդուն:
Ինչպես հայտարարել է Իրակլի Թոփաձեն, նրա մոտ քննիչը չի գնացել և տեղեկություն չի փոխանցել:
Թբիլիսիում օգոստոսի 2-ին վիրավորել էին Լևան Թոփաձեին: Վիրավորելու գործով ձերբակալված է Բուսա Ժվանիան, ով ևս ուներ վնասվածքներ: Ժվանիային մեղադրանք է առաջադրվել կանխամտածված սպանության փորձի հոդվածով, որը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում:
Լևան Թոփաձեին վիրավորելու փաստով ձերբակալված Բուսա Ժվանիային երեկ խափանման միջոց էր սահմանվել կալանքը: