Իրակլի Թավդգիրիձեն լքել է «Հանուն Վրաստանի» կուսակցության Բաթումիի կազմակերպության նախագահի պաշտոնը
Իրակլի Թավդգիրիձեն լքել է «Հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Թավդգիրիձեն զբաղեցնում էր կուսակցության Բաթումիի կազմակերպության նախագահի պաշտոնը։
Որոշման մասին նա գրել է սոցցանցում։
Թավդգիրիձեն նաև Գիորգի Գախարիայի կուսակցության ցուցակով Բաթումի սակրեբուլոյի ընտրված անդամ է։
Նա դեռ հեռուստատեսային մեկնաբանություն չի արել, սակայն Վրաստանի Առաջին ալիքի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ լքում է կուսակցությունը և լինելու է Բաթումիի քաղաքային խորհրդի անկախ պատգամավոր։
«Ինձ համար, Բաթումիի քաղաքային խորհրդի ապագա անդամի համար կտրականապես անընդունելի է համագործակցել «Ազգային շարժման» (այդ թվում՝ Լելոյի) հետ ցանկացած ձևով, հատկապես նրանց հետ կոալիցիա և նույնիսկ պաշտոնների վերաբաշխման վերաբերյալ խորհրդակցություն։ Ըստ այդմ, ես լքում եմ «Հանուն Վրաստանի» կուսակցության Բաթումիի կազմակերպության ղեկավարի պաշտոնը և կշարունակեմ իմ աշխատանքը քաղաքային խորհրդում՝ որպես անկախ պատգամավոր, իմ խղճի թելադրանքով և ի շահ բաթումցիների։
«Ազգային շարժումը» երբեք չի լինի Բաթումիի մեծամասնությունը քաղաքային խորհրդում»,- գրել է Իրակլի Թավդգիրիձեն։