Իրակլի Շոթաձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Իրակլի Շոթաձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում։

Վրաստանի դատախազության տվյալներով՝ Իրակլի Շոթաձեն այցի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քամրան Ալիևին։ Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Բակուր Աբուլաձեն, Վրաստանի և Ադրբեջանի դատախազությունների ներկայացուցիչներ։

«Հանդիպմանը կողմերը խոսել են արդարադատության ուղղությամբ երկու երկրների համագործակցության կարևորության, հանցավորության դեմ պայքարի փորձի փոխանակման, Վրաստանում և Ադրբեջանում քրեական արդարադատության ոլորտում վերջին տարիների ձեռքբերումների և մարտահրավերների մասին:

Ադրբեջան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը հանդիպել են Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ։

Վարչապետի հետ հանդիպմանը խոսվել է երկու երկրների դատախազությունների համագործակցության ամրապնդման մասին»,- ասվում է տեղեկատվության մեջ։