Իրակլի Շոթաձեն կներկայացնի դատախազության 2021 թվականի գործունեության հաշվետվությունը
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն դատախազական խորհրդին հաշվետվություն կներկայացնի 2021 թվականին Վրաստանի դատախազության գործունեության մասին։
Ըստ դատախազության, զեկույցը ներկայացնում է գերատեսչության գործունեության վիճակագրական և վերլուծական ակնարկը, իրականացվող քրեական քաղաքականությունը և համակարգի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև գերատեսչության ապագա ծրագրերը։
Վրաստանի դատախազության 2021 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության ներկայացումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 17-ին, ժամը 15:00-ին, Վրաստանի գլխավոր դատախազությունում։