Իրակլի Շոթաձեն հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ
Իրակլի Շոթաձեն հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազի առաջին տեղակալ Բակուր Աբուլաձեն, միջազգային հարաբերությունների և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Նիկոլոզ Ճինկորաշվիլին և դատախազական վերահսկողության և ռազմավարական զարգացման վարչության պետի տեղակալ Միրանդա Մելքաձեն։

«Պատվիրակության անդամները գլխավոր դատախազից ստացել են համապարփակ տեղեկատվություն այս գերատեսչության գործունեության մեջ դատախազության դերի մասին՝ Հատուկ քննչական ծառայության օրենքին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն պատրաստելու նպատակով։

Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Վենետիկի հանձնաժողովի համագործակցության հարցեր։

Հանդիպման ավարտին գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամներին հյուրընկալվելու համար և հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։