Իրակլի Շոթաձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության դեսպան Ալի Քաան Օրբայի հետ
Իրակլի Շոթաձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության դեսպան Ալի Քաան Օրբայի հետ

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։

Գլխավոր դատախազությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին, միջազգային հարաբերությունների և իրավական ապահովման վարչության պետ Իրակլի Չիլինգարաշվիլին և Թուրքիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Բորան Ջան Քոչբողանին։

Հանդիպմանը կողմերը խոսել են քրեական իրավունքի ոլորտում երկու երկրների իրավասու գերատեսչությունների սերտ և արդյունավետ համագործակցության մասին և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ ավելի խորացնել փոխգործակցությունը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։