Իրակլի Շոթաձեն հանդիպել է Թուրքիայի գլխավոր դատախազ Բեքիր Շահինի հետ
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպել է Թուրքիայի Հանրապետության գլխավոր դատախազ Բեքիր Շահինի հետ։
Վրաստանի գլխավոր դատախազությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին, միջազգային հարաբերությունների և իրավական ապահովման վարչության պետ Իրակլի Չիլինգարաշվիլին և Թուրքիայի Հանրապետության պատվիրակության անդամները։
Դատախազության տեղեկատվության համաձայն, հանդիպմանը Իրակլի Շոթաձեն Բեքիր Շահինին տեղեկացրել է Վրաստանի դատախազությունում ընթացող բարեփոխումների և առաջնահերթ ուղղությունների մասին։ Բեքիր Շահինը, իր հերթին, իր վրացի գործընկերների հետ կիսվել է իր ենթակա գերատեսչության գործունեության և իրականացվող բարեփոխումների մասին։
Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են քրեական իրավունքի ոլորտում իրավական համագործակցության հարցեր։
Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել հյուրին Վրաստանի դատախազության գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և փորձը կիսելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել շարունակել փոխադարձ համագործակցությունը։