Իրակլի Շոթաձեն հանդիպել է Իրանի դեսպան Մահմուդ Ադիբի հետ
Իրակլի Շոթաձեն հանդիպել է Իրանի դեսպան Մահմուդ Ադիբի հետ

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մահմուդ Ադիբի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին, Միջազգային հարաբերությունների և իրավական ապահովման վարչության պետ Իրակլի Չիլինգարաշվիլին և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ։

Ներածական հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանի դատախազության աշխատանքի առանձնահատկությունների և փոխադարձ համագործակցության հարցերի մասին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազության մամուլի ծառայությունը։