Իրակլի Շոթաձեն հանդիպել է Էստոնիայի գլխավոր դատախազ Անդրես Պարմասի հետ
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն հանդիպել է Էստոնիայի գլխավոր դատախազ Անդրես Պարմասի հետ,- հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ գլխավոր դատախազությունում կայացած հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազի առաջին տեղակալ Բակուր Աբուլաձեն, գլխավոր դատախազի տեղակալ Նաթիա Մերեբաշվիլին և Վրաստանի դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
«Հանդիպմանը Իրակլի Շոթաձեն Անդրես Պարմասին տեղեկացրել է Վրաստանի դատախազությունում ընթացող բարեփոխումների և առաջնահերթ ուղղությունների մասին։ Գլխավոր դատախազները խոսեցին նաև փոխադարձ համագործակցության ամրապնդման և ապագա ծրագրերի մասին։
Անդրես Պարմասը, իր հերթին, իր վրացի գործընկերների հետ կիսվել է իր ենթակայության գերատեսչության գործունեության և իրականացվող բարեփոխումների մասին։
Հանդիպմանը դատախազության ներկայացուցիչները Էստոնիայի գլխավոր դատախազին ներկայացրել են գերատեսչության ներսում ներդրված թվային արտադրանքի մասին տեղեկատվություն։
Իրակլի Շոթաձեն շնորհակալություն է հայտնել հյուրին Վրաստանի դատախազության գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության և փորձը կիսելու համար։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնել շարունակել փոխադարձ համագործակցությունը»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։