Իրակլի Շոթաձեն չի բացառում, որ Սագարեջոյում 14-ամյա աղջկա դիտավորյալ սպանության գործով մեղադրյալների թիվն ավելանա
Գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հայտարարության համաձայն՝ չի բացառվում, որ Սագարեջոյում 14-ամյա աղջկա դիտավորյալ սպանության գործով մեղադրյալների թիվն ավելանա։ Այս մասին լրագրողներին ասել է Շոթաձեն։
«Մեր երկրի համար մեծ ողբերգություն է, որ նման հանցագործություն եղավ։ Մեր պատասխանն ամենակոշտն էր, որը երբևէ տեսել էր հասարակությունը: Բոլոր անձանց, այդ թվում՝ մահացածի մորն ու քեռուն, ովքեր մասնակցել են ազատությունից ապօրինի զրկելուն և այլ գործողություններին, մեղադրանք է առաջադրվել և գտնվում են անազատության մեջ։ Մեր մոտեցումը լինելու է ամենախիստը: Ես ուզում եմ դիմել նմանատիպ իրավիճակում հայտնվածներին, դատախազությունը նրանց կողքին է: Մենք կարձագանքենք հնարավորինս արագ, և բոլոր հանցագործները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Չեմ կարող բացառել, որ այս գործով մեղադրյալների թիվը ավելանա»,- ասել է Շոթաձեն։
Հիշեցնենք, որ 14-ամյա անչափահասի դիտավորությամբ սպանության գործով ձերբակալվել և մեղադրանք է առաջադրվել 5 անձի, այդ թվում՝ գենդերային հիմքով դիտավորությամբ սպանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու և ապօրինի ազատությունից զրկելու փաստերին, իսկ սպանվածի մորն ու քեռուն՝ ամուսնության հարկադրանքի և հանցագործության մասին չհայտնելու փաստերով։ Նրանք երեքին էլ դատախազության միջնորդության հիման վրա որպես խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը: Նաեւ հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով ձերբակալված են մեղադրյալի հորեղբայրն ու հորեղբոր որդին։