Իրակլի Օքրուաշվիլին և ևս չորս մարդ ձերբակալվել են բռնության կազմակերպման և դրան մասնակցության մեղադրանքով. ՆԳՆ
Հունիսի 20-21-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, խմբովի բռնության կազմակերպման, ղեկավարման և դրան մասնակցության մեղադրանքով ձերբակալվել է Իրակլի Օքրուաշվիլին: Դրա հետ մեկտեղ ՆԳՆ-ը այսօր ձերբակալել է ևս չորս մարդու: Այս մասին ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրենի պաշտոնակատար, Մամուկա Ճելիձեն հայտարարել է տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի կողմից, 2019 թվականի հունիսի 20-21-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, դատավորի որոշման հիման վրա, խմբովի բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու փաստով, ձերբակալվել է Իրակլի Օքրուաշվիլին:
Ընթացող հետաքննության շրջանակներում հաստատվել է, որ խորհրդարանի շենքը գրոհելու ժամանակ, Իրակլի Օքրուաշվիլին իր հետ գտնվող անձանց հետ միասին, կոչ էր անում ցուցարարներին և անձամբ փորձում էր ներխուժել խորհրդարանի շենք: Դրա հետ մեկտեղ, Իրակլի Օքրուաշվիլին մասնակցել է բռնարար տարբեր միջոցառումների:
Դատավորի որոշման համաձայն, ձերբակալվել է ևս չորս մարդ: Նրանք նույնպես մեղադրվում են բռնության մեջ:
Հիշեցնենք, որ ցույցին խմբովի բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու մեղադրանքով պատասխանատվության է ենթարկվել 17 մարդ, այդ թվում խորհրդարանի անդամ Նիկա Մելիան:
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետաքննել նշված գործը, Վրաստանի ՔՕ 225-րդ և 315-րդ հոդվածներով»,-հայտարարել է Մամուկա Ճելիձեն: