Իրակլի Օքրուաշվիլին աջակցություն է հայտնել «Եվրոպական Վրաստանի» Զուգդիդիի պատգամավորի մեծամասնական թեկնածու Գիգի Ուգուլավային
Իրակլի Օքրուաշվիլին աջակցություն է հայտնել «Եվրոպական Վրաստանի» Զուգդիդիի պատգամավորի մեծամասնական թեկնածու Գիգի Ուգուլավային

Զուգդիդիում «Հաղթանակած Վրաստան» կուսակցության առաջնորդ Իրակլի Օքրուաշվիլին և «Եվրոպական Վրաստանի» Զուգդիդիի պատգամավորի մեծամասնական թեկնածու Գիգի Ուգուլավան հանդիպել են կողմնակիցներին:

Ինչպես հայտարարել է հանդիպմանը Իրակլի Օքրուաշվիլին, Զուգդիդիի մեծամասնական ընտրատարածքում նա աջակցում է Գիգի Ուգուլավային:

Նրա խոսքով, այս աջակցությունը միացյալ ընդդիմության մեջ տարաձայնություն չի կարող առաջացնել:

«Մենք առանձնահատուկ պատճառներ ունենք, թե ինչու կարող ենք աջակցել միմյանց: Մենք մնում ենք այն միասնության հավատարիմը, որը հավաքվել էր Լեյբորիստական կուսակցության գրասենյակում և որը կարողացավ ազատել մեզ բանտից»,- հայտարարել է Օքրուաշվիլին:

«Եվրոպական Վրաստանի» Զուգդիդիի պատգամավորի մեծամասնական թեկնածու Գիգի Ուգուլավան շնորհակալություն է հայտնել Իրակլի Օքրուաշվիլուն՝ աջակցության համար:

«Վստահ եմ, այս աջակցությունը կտա իր արդյունքը: Մենք մշտապես կողմ ենք եղել, որ լիներ մեկ մեծամասնական: Ցավոք, սա որոշ ընտրատարածքներում հաջողվեց, որոշ վայրերում՝ ոչ, սակայն վերջին հաշվով, հոկտեմբերի 31-ին բոլորս միասին կտոնենք «Վրացական երազանքի» նկատմամբ մեր տարած հաղթանակը: Դա կլինի մեր երկրի ազատության պահը»,- հայտարարել է Ուգուլավան: