Իրակլի Նադիրաձե. «Ազգային շարժման» տարածաշրջանային առաջնորդների հետ միասին պահանջում ենք, որ կուսակցությունում անցկացվի նախագահի նոր ընտրություն
Իրակլի Նադիրաձե. «Ազգային շարժման» տարածաշրջանային առաջնորդների հետ միասին պահանջում ենք, որ կուսակցությունում անցկացվի նախագահի նոր ընտրություն

«Ազգային շարժման» տարածաշրջանային առաջնորդների հետ միասին պահանջում ենք, որ կուսակցությունում նախագահի նոր ընտրություն անցկացվի,- ճեպազրույցում ասաց «Ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն։

Նրա խոսքով, «Ազգային շարժման» նախագահը պետք է ունենա հարյուր հազարավոր պայքարող, հայրենասեր ընտրողների լեգիտիմությունը, որպեսզի նոր եռանդով ու նոր ծրագրով պայքարի երկրի ազատության համար։

«Այսօր այստեղ եմ «Ազգային շարժման» շրջանային ղեկավարների հետ։ Մենք ուզում ենք խնդրանքով դիմել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներին. Կարծում ենք, որ կուսակցության հզորացումը պետք է հիմնված լինի ներկուսակցական ժողովրդավարության ամրապնդման և բոլոր մակարդակներում ներկուսակցական ընտրությունների վրա։ Պահանջում ենք, որ բոլոր մակարդակներով ընտրություններ անցկացվեն, վերընտրվեն քաղաքական քարտուղարությունը, քաղխորհուրդը, ամենակարեւորը՝ նախագահի նոր ընտրություններ։ Կարծում ենք, որ «Ազգային շարժման» նախագահը պետք է ունենա իր հարյուր հազարավոր եռանդուն, մարտնչող, հավատարիմ ու հայրենասեր ընտրողների լեգիտիմությունը, որպեսզի նոր եռանդով, նոր ծրագրով պայքարենք այս երկրի ազատության համար»,- ասել է Իրակլի Նադիրաձեն։