Իրակլի Մխեիձեն նշանակվել է առողջապահության փոխնախարար
Իրակլի Մխեիձեն նշանակվել է առողջապահության փոխնախարար

Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին աշխատակիցներին է ներկայացրել նոր տեղակալ Իրակլի Մխեիձեին։

Գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Իրակլի Մխեիձեն կփոխարինի Թամիլա Բարկալայային։ Զուրաբ Ազարաշվիլին շնորհակալություն է հայտնել 7 տարի փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Թամիլա Բարկալայային արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։

Առողջապահության փոխնախարար Իրակլի Մխեիձեն զբաղեցրել է Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության տնօրենի պաշտոնը։ Մինչ այդ նա ղեկավարում էր տեղահանվածների, էկոմիգրանտների և ապրուստի միջոցների ապահովման գործակալությունը։

Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։