Իրակլի Մուկնիաշվիլի. Ազգային անտառի կառավարման գործակալությունը մինչև տարեվերջ ևս 200 սոցիալապես անապահով մարդկանց կապահովի աշխատատեղերով
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած սոցիալական նպաստ ստացող աշխատունակ մարդկանց հանրային աշխատանքներին ուղղված զբաղվածության լայնածավալ ծրագրի շրջանակներում Ազգային անտառի կառավարման գործակալությունը, տարածաշրջանային անտառաային ծառայությունները և «գործունյա բակերը» աշխատանքի են ընդունել 233 քաղաքացու։
Ազգային գործակալության ղեկավար Իրակլի Մուկնիաշվիլիի խոսքերով, մինչև տարեվերջ գործակալությունը հասարակական աշխատանքների համար լրացուցիչ 200 սոցիալապես անապահով քաղաքացու աշխատատեղ կառաջարկի:
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան և աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին Զեստափոնիի «Գործունյա բակում» զբաղվածության ծրագրի շրջանակներում հանդիպել են աշխատակիցներին և տեղում ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին։ Զեստաֆոնի «Գործունյա բակը» բացվել է 2020 թվականի սեպտեմբերին։
Նշված «գործունյա բակում» ներկայումս աշխատում են 9 անտառապահ և զբաղվածության ծրագրի 3 շահառու։ Իմերեթի շրջանի անտառային ծառայությունը սպասարկում է 12 մունիցիպալիտետների բնակչության։ Զբաղվածության ծրագրի շրջանակում Իմերեթիի մարզում արդեն աշխատանքի են տեղավորվել 37 սոցիալական նպաստ ստացող անձինք, ովքեր զբաղվում են անտառային և գյուղատնտեսական գործունեությամբ:
«Զբաղվածության ծրագրի շրջանակներում ես աշխատում եմ Իմերեթի անտառային ծառայությունում։ Ինձ համար կարևոր է, որ համայնքային աշխատանքը չհանգեցնի սոցիալական աջակցության դադարեցմանը։ Ես երեք փոքր երեխա ունեմ, որոնց մենակ եմ մեծացնում։ Վարչապետի որոշմամբ մեր ապրուստի նպաստը կպահպանվի չորս տարի, միևնույն ժամանակ կզբաղվեմ և կունենամ հավելյալ եկամուտ», – ասել է զբաղվածության ծրագրի շահառու Էթեր Բաքրաձեն կայացած հանդիպմանը։
Ազգային անտառների կառավարման գործակալության համակարգում հասարակական աշխատանքների գծով սոցիալական նպաստ ստացող աշխատունակ անձանց զբաղվածության ծրագրի շահառուների համար սահմանվել է 790 աշխատատեղ։ Գործակալության 9 տարածաշրջանային ծառայություններ արդեն աշխատում են. 17 շահառու (անտառապահ) Կախեթիում՝ 33 (անտառապահ) Քվեմո Քարթլիում՝ 4 (անտառապահ) Շիդա Քարթլիում՝ 4 (անտառապահ) Մցխեթա-Մթիանեթիում՝ 17 (անտառապահակ) Իմերեթիայում ՝37(անտառապահ), Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 8 (անտառապահ), Սամցխե Ջավախեթիում՝ 21 շահառու (անտառապահ), Ռաչա-Լեչխում-Քվեմո Սվանեթի – 46 (անտառապահ), Գուրիա – 17 (անտառապահ): Նշենք, որ հանրապետության ողջ տարածքում՝ գրեթե բոլոր մարզերում, արդեն ստեղծվել է 43 «գործունյա բակ»։
«Գործունյա բակերի» կազմակերպումը անտառային նոր օրենսգրքով նախատեսված այլ նորամուծությունների հետ միասին անտառների կայուն կառավարման ներդրման հիմնական գործիքներից է։
Տեղեկությունը տարածում է Ազգային անտառի կառավարման գործակալությունը։