Իրակլի Կուպրաձեն նախընտրական հանդիպում է անցկացրել Գլդանիում

18:34, 14.09.2025

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Իրակլի Կուպրաձեն և Գլդանիի մեծամասնական թեկնածու Ջուբա Լոլաձեն դուրս եկան Գլդանիի շրջանի փողոցներ և զրուցեցին տեղի բնակիչների հետ։

Տեղեկատվությունը տարածել է «Լելո – Ուժեղ Վրաստան» կազմակերպության մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով՝ Գլդանիի շրջանի բնակիչների առջև ծառացած հիմնական մարտահրավերներն են քաղաքային ծառայությունների մատուցումը, շրջանների ենթակառուցվածքային զարգացումը և քաղաքացիների համար անվտանգ և հարմարավետ միջավայրի ստեղծումը։

Նմանատիպ