Իրակլի Կովզանաձեն լքում է պատգամավորի մանդատը
Իրակլի Կովզանաձեն լքում է պատգամավորի մանդատը

Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Իրակլի Կովզանաձեն լքում է պատգամավորի մանդատը։

Վրաստանի Առաջին ալիքի տեղեկություններով՝ Իրակլի Կովզանաձեն արդեն պաշտոնապես դիմել է Ընթացակարգային հարցերի հանձնաժողովին՝ խորհրդարանից դուրս գալու համար։

Վերոնշյալ տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին արդեն հաստատել է Ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին՝ ասելով, որ Կովզանաձեն արդեն պաշտոնապես դիմել է իր հանձնաժողովին։