Իրակլի Կոբախիձեն ծանոթացել է Բաթումիի թիվ 16 հանրային դպրոցի շինարարությանը
Իրակլի Կոբախիձեն ծանոթացել է Բաթումիի թիվ 16 հանրային դպրոցի շինարարությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստուգել է Բաթումիի թիվ 16 հանրային դպրոցի շինարարական աշխատանքները։ Կառավարության ղեկավարը ծանոթացել է ծրագրի ընթացքին։

Ժամանակակից չափանիշներով եռահարկ շենքը ներառում է 40 դասասենյակ և նախատեսված է երկու հերթափոխով 2000 աշակերտի համար։

Նախագիծը ներառում է լաբորատորիաներ, գրադարան, համակարգչային սենյակ, 300 հանդիսատեսի համար նախատեսված հավաքների դահլիճ, բաց և փակ մարզադաշտեր՝ տրիբունաներով։ Շենքը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Ծրագիրն իրականացվում է Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և բյուջեն կազմում է 17 388 170 լարի։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։