Իրակլի Կոբախիձեն ստորագրել է Ֆրանսիայի կողմից նախաձեռնված հռչակագիրը՝ թմրանյութերի դեմ եվրոպական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ
Վրաստանը միացել է թմրանյութերի դեմ եվրոպական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ ֆրանսիական նախաձեռնությանը: Հռչակագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարը, տարբեր երկրների ղեկավարների հետ միասին, մասնակցել է միջոցառմանը, որը տեղի է ունեցել Կոպենհագենում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի համանախագահությամբ Եվրոպական քաղաքական միության 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում:
Վարչապետը ուշադրություն է հրավիրել Վրաստանի կառավարության խիստ քաղաքականության վրա թմրանյութերի դեմ պայքարում: Իրակլի Կոբախիձեն նշել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում վրացական իրավապահ մարմինները առգրավել են հատկապես մեծ քանակությամբ թմրանյութեր, ինչպես նաև ձերբակալել են մի քանի տասնյակ խոշոր թմրավաճառների:
Վրաստանի վարչապետը ընդգծել է համաշխարհային առաջնորդների համատեղ ջանքերի և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը թմրանյութերի դեմ արդյունավետ պայքարի գործընթացում և նշել, որ թմրանյութերի դեմ եվրոպական կոալիցիա ստեղծելու ֆրանսիական նախաձեռնությունը կարևոր քայլ է այս առումով:
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։