Իրակլի Կոբախիձեն շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի հետ այցելել է Զուգդիդիում պնդուկի վերամշակման գործարան
Իրակլի Կոբախիձեն շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի հետ այցելել է Զուգդիդիում պնդուկի վերամշակման գործարան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիայի հետ այցելել է Զուգդիդիում գտնվող պնդուկի վերամշակման գործարան։

Ձեռնարկության ընդհանուր ներդրումը կազմում է 31 766 000 լարի, որից արտոնյալ ագրովարկավորման բաժինը 11 500 000 լարի է, իսկ Գյուղական զարգացման գործակալության համաֆինանսավորումը 3 481 000 լարի։ «ԱԻ Ջի Ագրո» ՍՊԸ-ն պնդուկի տնկարաններում ներդրել է 19 110 000 լարի։

Պնդուկ վերամշակող ձեռնարկության արտադրանքը կազմում է 4000 տոննա։

Գործարանում մշտապես աշխատում է 59, իսկ սեզոնային՝ 100 մարդ։

Ձեռնարկությունն իրականացնում է պնդուկի արտահանում։ Ընկերությունը մինչ այժմ արտահանել է 1128 տոննա։