Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է վրացի լրագրողներին մասնագիտական օրվա կապակցությամբ. ազատ մամուլը, անկախ լրագրությունը կարևոր ձեռքբերում է, որը մենք միշտ կպաշտպանենք
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է վրացի լրագրողներին մասնագիտական օրվա կապակցությամբ։
Իրակլի Կոբախիձեն նշում է, որ ազատ մամուլը և անկախ լրագրությունը կարևոր ձեռքբերում է, որը միշտ պաշտպանված կլինի։
«Շնորհավորում եմ լրագրողներին վրացական լրագրության օրվա առթիվ։ Վրացական լրագրությունն ավելի քան հարյուր տարի է գրում է իր պատմությունը, և սա շատ արժեքավոր փորձ է։ Առանձնահատուկ է Ձեր դերը հանրության իրազեկման գործընթացում։ Ազատ մամուլը և անկախ լրագրությունը կարևոր ձեռքբերում է, որը մենք միշտ պաշտպանելու և հոգալու ենք։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ հանրային վստահության բարձր աստիճան և հաջողություններ»,- ասված է Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։