Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է մահմեդական քաղաքացիներին Կուրբան Բայրամի կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է մուսուլման քաղաքացիներին Կուրբան բայրամի կապակցությամբ։
Կառավարության ղեկավարը նշում է, որ մահմեդական համայնքը Վրաստանի պատմության, մշակույթի և ներկայի անբաժանելի մասն է։
«Սրտանց շնորհավորում եմ Վրաստանի մահմեդական քաղաքացիներին Կուրբան Բայրամի՝ խաղաղության, ներդաշնակության, հույսի և բարության հաղթանակի տոնի առթիվ։
Մահմեդական համայնքը Վրաստանի պատմության և մշակույթի անբաժանելի մասն է: Ձեր աշխատանքով և երկրին հավատարմությամբ դուք անգնահատելի ներդրում ունեք մեր հայրենիքի առաջընթացի գործում։ Ուստի ձեր ուրախությունը յուրաքանչյուրիս ուրախությունն է։
Միանում եմ ձեր ընտանիքներում այսօր տիրող տոնական տրամադրությանը և մաղթում խաղաղություն և բարեկեցություն»,- ասված է վարչապետի շնորհավորական ուղերձում։