Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է դիմորդներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է դիմորդներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորում է դիմորդներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ։

Ինչպես գրում է կառավարության ղեկավարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, համալսարանական կրթության զարգացումն ու երիտասարդների առավելագույն աջակցությունը կառավարության հատուկ առաջնահերթությունն է։

«Շնորհավորում եմ ավելի քան 32000 դիմորդների, ովքեր թեւակոխում են իրենց կյանքի կարեւորագույն փուլերից մեկը։ Հավատում եմ, որ ուսանողական շրջանը ձեզ համար կլինի հաջող և հետաքրքիր՝ նոր գիտելիքների, փորձի և ընկերների ձեռքբերման հետ մեկտեղ։ Համալսարանական կրթության զարգացումը և երիտասարդների առավելագույն աջակցությունը մեր առանձնահատուկ առաջնահերթությունն է, և կառավարության անունից խոստանում ենք ձեզ լիակատար աջակցություն այս ճանապարհին։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ և այն գիտելիքների յուրացում, որոնք թույլ կտան մասնագիտական ​​հաջողությունների հասնել և նպաստել մեր երկրի ավելի լավ ապագայի ապահովմանը»,- ասել է վարչապետը։