Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Կառավարության ղեկավարը շեշտը դնում է համագործակցության շարունակման և Վրաստանի եվրաինտեգրման ամրապնդման վրա։

«Շնորհավորում եմ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակությանը և Վրաստանի եվրաինտեգրման ամրապնդմանը»,- գրառել է վարչապետը X սոցիալական ցանցում։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահ։ Նրա ընտրությանը պաշտպանել է 401 պատգամավոր, դեմ է քվեարկել 284-ը, ձեռնպահ է մնացել 15 պատգամավոր։