Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Շիգերու Իշիբային Ճապոնիայի վարչապետի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ և մաղթել հաջող աշխատանք։

Ինչպես կառավարության ղեկավարը գրառում է X սոցիալական ցանցում, Վրաստանն ու Ճապոնիան ամուր գործընկերություն ունեն։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնում Ճապոնիային տարբեր ոլորտներում Վրաստանին աջակցելու համար։

«Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Շիգերու Իշիբային մաղթում եմ հաջողություն այս կարևոր պաշտոնում։ Վրաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հետ հիանալի գործընկերությունը։ Մենք շնորհակալ ենք Ճապոնիայի աջակցության համար տարբեր ոլորտներում: Հավատում եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել Վրաստանի և Ճապոնիայի միջև համագործակցությունը»,- նշում է Իրակլի Կոբախիձեն։