Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Քիր Սթարմերին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Քիր Սթարմերին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

«Շնորհավորում եմ Քիր Սթարմերին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեն հաջողություն է մաղթում նրան և պատրաստակամություն հայտնում ավելի ամրապնդելու արդյունավետ գործընկերությունը։

«Ես նրան հաջողություն եմ մաղթում վարչապետի պաշտոնում և մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել նրա կառավարության հետ՝ Վրաստանի և Միացյալ Թագավորության միջև արդյունավետ գործընկերությունն էլ ավելի ամրապնդելու համար»,- գրառել է վարչապետը։