Իրակլի Կոբախիձեն Սանդրո Բազաձեի սուսերամարտի մրցույթին և մրցանակաբաշխությանը մասնակցել է Միխեիլ Ղավելաշվիլիի և կառավարության անդամների հետ միասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է վրացի սուսերամարտիկ Սանդրո Բազաձեին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել վրացի մարզիկների սուսերամարտի մրցումներին և պարգևատրման արարողությանը՝ նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի և կառավարության անդամների հետ միասին։
Սանդրո Բազաձեն եզրափակչում հանդիպել է իր ֆրանսիացի մրցակցի հետ և հաղթել 15:9 հաշվով։ Նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի համատեղ որոշմամբ, վրացի սուսերամարտիկ Սանդրո Բազաձեն կպարգևատրվի Պատվո շքանշանով՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։
Թբիլիսիի Արենան հյուրընկալում է սուսերամարտի աշխարհի առաջնությունը։ Վարչապետը ներկա է գտնվել առաջնության պաշտոնական բացման արարողությանը, որտեղ մասնակիցներին և հյուրերին դիմել են Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն, սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Մերաբ Բազաձեն և Միջազգային սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Աբդելմոնեյմ Էլ-Հուսեյնը։ Մրցաշարին մասնակցում են 120 երկրների 1205 սուսերամարտիկներ։