Իրակլի Կոբախիձեն պաշտոնական շնորհավորանքներ է հղել Մոջթաբա Խամենեիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական շնորհավորանքներ է հղել Մոջթաբա Խամենեիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական շնորհավորանքներ է հղել Մոջթաբա Խամենեիին՝ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Վրաստանի կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս երկու երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերություններին։ Իրանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում», – ասվում է վարչապետի շնորհավորական ուղերձում։