Իրակլի Կոբախիձեն պաշտոնական ընթրիքին հյուրընկալել է Վիկտոր Օրբանին
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական ընթրիքին հյուրընկալել է Վիկտոր Օրբանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական ընթրիքին հյուրընկալել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Եվրամիության խորհուրդը նախագահող երկրի վարչապետը կառավարական պատվիրակության հետ միասին այցելել է Վրաստան, որի կազմում են Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, Հունգարիայի տնտեսական զարգացման նախարար Մարտոն Նադին, ֆինանսների նախարար  Միխայ Վարգան և պետքարտուղար Յանոշ Մատեն։

Հոկտեմբերի 29-ին Վրաստանի կառավարության վարչակազմում տեղի կունենա վարչապետ Օրբանիի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Վրաստանի և Հունգարիայի վարչապետների հանդիպումները կանցկացվեն դեմ առ դեմ և ընդլայնված կազմով, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Վիկտոր Օրբանը հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով։