Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիայի Հանրապետություն։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թուրքիայի նախագահի պալատում տեղի կունենա Վրաստանի կառավարության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրակլի Կոբախիձեն կհյուրընկալվի Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Կլինեն դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ հայտարարություններով լրատվամիջոցների համար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, կրթության, գիտության և սպորտի և երիտասարդների հարցերով նախարար Գիորգի Ամիլախվարին, օկուպացված տարածքներից, փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։