Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Տեղեկություն է տարածում կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նրանց փոխանցմամբ՝ ապրիլի 12-ին Գերմանիայի Դաշնային վարչակազմում տեղի կունենա Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրակլի Կոբախիձեին կհյուրընկալի Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
Նախատեսվում են դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Օլաֆ Շոլցը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը կհանդիպի Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։