Իրակլի Կոբախիձեն Օզուրգեթիում հերթական հանդիպումն է անցկացրել՝ կապված «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության ստեղծման հետ
Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Օզուրգեթիում հանդիպում է անցկացրել խորհրդարանական մեծամասնության անդամների հետ՝ կապված «Վրացական երազանք» կանանց կազմակերպության ստեղծման հետ։
Հանդիպմանը մասնակցել են մարզային և տեղական իշխանությունների, ինչպես նաև հանրության ներկայացուցիչներ: Հանդիպմանը համաձայնեցվել են Կանանց կազմակերպության ազգային համաժողովի հիմնադիր համագումարի անցկացման վերաբերյալ դիրքորոշումները։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, հանդիպման նպատակը կանանց մասնագիտական զարգացումն ու կարիերայի առաջխաղացումն է։
«Մենք հիմնում ենք կանանց կազմակերպություն։ Նպատակը քաղաքական կյանքում կանանց դերի ակտիվացումն է։ Մենք հոգ կտանենք նրանց մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման մասին։ Սա Եվրոպայում փորձարկված գործիք է, և մենք հետևում ենք այս պրակտիկային»,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։