Իրակլի Կոբախիձեն ներկա է գտնվել Վրաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի ձեռքի գնդակի ազգային հավաքականների հանդիպմանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի և կառավարության անդամների հետ միասին, ներկա էր Վրաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի ձեռքի գնդակի ազգային հավաքականների հանդիպմանը։
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի խաղը, որը կայացավ «Թբիլիսի Արենայում», ավարտվեց Վրաստանի ձեռքի գնդակի հավաքականի հաղթանակով՝ 28:26 հաշվով։
Հանդիպումից հետո վարչապետն ու նախագահը հանդիպեցին մարզիկներին, շնորհավորեցին նրանց հաղթանակի կապակցությամբ և մաղթեցին նոր հաջողություններ։